ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.03.2016 16:50
Գողացել է 340.000 դրամ և 100 եվրո
Մարտի 3-ին Մարտակերտ քաղաքի Երկրահետախուզական փողոցի N տան բնակչուհի, 1948թ. ծնված Մ. Հ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ ս.թ. փետրվարի 23-ի ժամը 18:00-ից մինչև մարտի 2-ի ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը իր տան ննջասենյակի պահարանից գողացել է 340.000 դրամ և 100 եվրո:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1996թ. ծնված Բ. Բ-ն: