ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.03.2015 16:59
Գողացել են 2 ցուլ և 1 կով
Մարտի 23-ին ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի ՔՀԲ ծառայողների կողմից Վաղազին գյուղի բնակիչներ` 1981թ. ծնված Մ. Մ-ի (նախկինում դատված) և 1997թ. ծնված Ս. Մ-ի շուրջ տարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջիններս ս.թ. հունվարի 15-ին նշված գյուղի հարակից արոտավայրից գողացել են Արտաշավի գյուղի բնակիչ, 1960թ. ծնված Վ. Հ-ին պատկանող 2 գլուխ ցուլերը, իսկ հունվարի 18-ին` նշված գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Ա. Հ-ին պատկանող 1 գլուխ կովը և իրացրել Ստեփանակերտ քաղաքում: