ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.06.2014 17:09
Գնումներ է կատարել կեղծ ռուբլով
Հունիսի 11-ին Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի բնակչուհի, 1982թ. ծնված Ս. Ա-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ ս.թ. մայիսի 23-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը իրեն պատկանող` նշված գյուղում տեղակայված խանութից կատարել է գնումներ և դստերը` 2000թ. ծնված Թ. Ա-ին վճարել 1.000 ՌԴ ռուբլի: Հունիսի 7-ին ՀՀ Վարդենիս քաղաքի «ՎՏԲ» բանկի մասնաճյուղում այն փոխանակելու ժամանակ պարզվել է, որ կեղծ է: