ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.03.2016 17:01
Գաղտնի հափշտակել է հեռախոս և գումար
Մարտի 9-ին գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկված Ստեփանակերտ քաղաքի Ա. Առուշանովի փողոցի N տան բնակիչ, 1980թ. ծնված Ս. Հ-ի շուրջ տարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս, ս.թ. հունվար ամսում, գտնվելով Տեր-Գաբրիելյան փողոցի N տան բնակիչ, 1958թ. ծնված Վ. Հ-ի տանը, գաղտնի հափշտակել է «Նոկիա 6700» մոդելի հեռախոս և 12.000 դրամ:
Գողոնը մասամբ առգրավված է: