ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
31.07.2014 14:30
Բռնվել են գողության պահին
Հուլիսի 30-ին ոստիկանության Ասկերանի շրջբաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ նույն օրը, ժամը 00:30-ի սահմաններում, Ասկերան քաղաքի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 6 շենքի N բնակարանի բնակիչներ, 1987թ. ծնված Ս. Մ-ն, 1990թ. ծնված Ս. Մ-ն, Իվանյան գյուղի բնակիչ, 1977թ. ծնված Ս. Ս-ն և Խնապատ գյուղի բնակիչ, 1967թ. ծնված Ս. Ն-ն, նախնական համաձայնության գալով, Խնապատ գյուղի բնակիչ, 1972թ. ծնված Ա. Գ-ին պատկանող դաշտից գողացել են 204 հատ եգիպտացորենի կողր և բարձել Ս. Ն-ի վարած «ՎԱԶ-21114» մակնիշի ավտոմեքենան, որտեղ նրանց հանդիպել է պահակություն իրականացնող Ա. Գ-ն և հարվածներ հասցրել Ս. Ն-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության շրջբաժին:
Ս. Ն-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Գողոնն առգրավված է: