ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.12.2019 11:25
Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ
Դեկտեմբերի 21-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 22:20-ին ծառայություն իրականացնելիս Բերձոր-Երևան ավտոմայրուղու 2-րդ կիլոմետրին ստուգման նպատակով կանգնեցրել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ՝ Բերձոր քաղաքի բնակիչ, 1999թ. ծնված Ա. Գ.-ն գտնվելով ոգելից խմիչքների ազդեցության տակ չի ենթարկվել իր օրինական պահանջներին, հայհոյանքներ է տվել և մեկ անգամ բռունցքով հարվածել ձախ ականջին ։
Ա. Գ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին:
Գ. Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: