ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.04.2020 12:02
Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ
Ապրիլի 24-ին ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:45-ի սհմաններում Բերձոր քաղաքի Խաղաղության հրապարակում, առջևի հաշվառման համարանիշի բացակայության պատճառով կանգնեցրել է «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ Բերձոր քաղաքի բնակիչ, 1972թ. ծնված Ս. Օ.-ն չի ենթարկվել իր օրինական պահանջներին և շարունակելով երթևեկությունը Բերձոր քաղաքի Խաղաղության հրապարակում անցնելով լուսացույցի կարմիր լույսի տակով կանգնել է սրճարանի դիմաց, դուրս եկել ավտոմեքենայից ու վիճաբանության մեջ մտել իր հետ և հայհոյանքների ուղեկցությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել իրեն:
Ա. Ս.-ին և Ս. Օ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: