ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.05.2014 12:09
Բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողի նկատմամբ
Մայիսի 12-ին ոստիկանության Հադրութի շրջբաժնի տեղամասային տեսուչ Ա. Բ-ն զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը, ժամը 20:00-ի սահմաններում, Ա. Մկրտչյան փողոցում իրենց անվայել պահելու համար փորձել է կարգի հրավիրել Փետրվարի 20 փողոցի N տան բնակիչ, 1970թ. ծնված Ա. Ա-ին և Այգեստանի փողոցի N տան բնակիչ, 1990թ. ծնված Մ. Ա-ին, սակայն վերջինս չի ենթարկվել օրինական պահանջներին և բռնություն է գործադրել իր նկատմամբ:
Մ. Ա-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջբաժին: