ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.04.2020 11:54
Բջջային հեռախոսից գումար է փոխանցել
Ապրիլի 23-ին ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Հադրութի շրջանի բնակիչ, 1990թ. ծնված Ա. Ա.-ն 2020թ. մարտի 3-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար հյուրընկալվելով Հադրութի շրջանի բնակիչ, 1951թ. ծնված Ս. Հ.-ի տունը, վերջինիս պատկանող և նրա անվամբ գրանցված 097-23-01-56 հեռախոսահամարի տակ աշխատող բջջային հեռախոսի միջոցով գաղտնի 11.340 դրամ գումար է փոխանցել իր անվամբ գրանցված 097-78-04-07, ինչպես նաև հարազատների անվամբ գրանցված և իր կողմից օգտագործվող 097-34-58-86 և 097-53-14-45 հեռախոսահամարների հաշվեկշռին՝ պատճառելով Ս. Հ.-ին զգալի չափերի հասնող գույքային վնաս:
Ա. Ա.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: