Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.04.2024 Արխիվ

14.07.2014 17:51

Բուժօգնության են դիմել մարմնական վնասվածքներով

Հուլիսի 13-ին շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ քթի կոտրվածք, դեմքի սալջարդ և աչքի հեմատոմա վնասվածքներով բուժօգնություն են ցուցաբերել Սախարովի փողոցի N տան բնակիչ, 1965թ. ծնված Ա. Մ-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10:00-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ Ա. Մ-ին տանը ձեռքով հարվածներ է հասցրել եղբայրը` Իոսիֆյան փողոցի N տան բնակիչ, 1967թ. ծնված Ա. Մ-ն:

***

Հուլիսի 14-ին Հանրապետական բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Դավիթ Բեկի փողոցի N տան բնակիչ, 1976թ. ծնված Ս. Պ-ն:

Պարզվել է, որ հուլիսի 13-ին, ժամը 23:30-ի սահմաններում, «Մազին կամուրջ» կոչվող տեղամասում վիճաբանության ժամանակ Ս. Պ-ն և Ս. Սպանդարյան փողոցի N տան բնակիչ, 1986թ. ծնված Յու. Մ-ն ծեծի են ենթարկել միմյանց:

    ***

Հուլիսի 13-ին Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Գ. Կ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում, գյուղի «Ղմբարանց հող» կոչվող տեղամասում ոտքով և հեռախոսով իրեն հարվածներ է հասցրել համագյուղացի` 1989թ. ծնված Ս. Ա-ն:

      ***

Հուլիսի 12-ին, ժամը 09:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ, 1964թ. ծնված Ա. Ա-ն վիճաբանության ժամանակ բահով հարվածել է համագյուղացի` 1959թ. ծնված Հ. Ս-ի գլխին, ինչի հետևանքով վերջինս ականջի և վզի կտրված, պատռված վերքերով տեղափոխվել է շրջհիվանդանոց: