ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.01.2020 15:11
Բուժհաստատության 3-րդ հարկից ցած է նետվել
Հունվարի 20-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 03:00-ին ողի կողմնային ելունի կոտրվածքով և քթի դրսային մակերեսի հեմատոմայով իրենց մոտ է ընդունվել Քաշաթաղի շրջան, Բերձոր քաղաքի բնակիչ, 2001թ. ծնված Ա. Թ.-ն։
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ հունվարի 13-ին Ա. Թ.-ն խմիչքի ազդեցության տակ, խիստ հուզմունքի մեջ, ցած է նետվել բուժհաստատության 3-րդ հարկի պատուհանից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: