ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.10.2018 12:03
Բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի կամովին հանձնման ուղղությամբ տարվող բացատրական աշխատանքները՝ ԱՀ ոստիկանության ուշադրության կենտրոնում
Ս.թ.հոկտեմբերի 23-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1993թ.ծնված Գ. Ծ-ն ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին կամովին հանձնել է «ԱԿՄՍ» տիպի ինքնաձիգ, 1 հատ 30 փամփուշտով լիցքավորված պահեստատուփ և «ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով:
Ս.թ.հոկտեմբերի 23-ին Մարտունու շրջանի բնակիչ 1980թ.ծնված Ա. Գ-ն ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին կամովին հանձնել է մեկ միավոր կարճեցված փողով, ողորկափողից ակոսափողի ձևափոխված, մեկփողանի հրացան:
Ս.թ.հոկտեմբերի 23–ին Մարտակերտի շրջանի բնակիչ,1967թ.ծնված Ա. Ս-ն կամովին հանձնել է 1 հատ ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ իր պայթուցիչով, 1 հատ պահեստատուփի պայուսակ և 10 փամփուշտ, որը նույն օրը գտել է իր տան չորանոցից հին պայուսակի մեջ: