ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.01.2016 16:08
Բնակարանային գողություն
Հունվարի 20-ին Շուշի քաղաքի Մուրացանի փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 1976թ. ծնված Վ. Բ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ իր բնակարանից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 09:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը մուտքի դռան դիմացի փալասի տակ պահվող բանալիով բացել է դուռը, մուտք գործել նշված բնակարան և գողացել 240.000 դրամ գումար: