ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Բերման է ենթարկվել գողության մեջ կասկածվողը
Հոկտեմբերի 4-ին հաղորդվել էր անհայտ անձի կողմից Ստեփանակերտ քաղաքի Հ.Հակոբյան փողոցի թիվ 19 հասցեում տեղակայված «Մեսրոպյան Էվելինա» ԱՁ խանութից գողություն կատարելու մասին: ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, փորձաքրեագիտական բաժնի և Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, նախկինում դատված 1968թ. ծնված Ա. Ս-ն: