ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.03.2017 14:19
Բացահայտվել է նախկինում կատարված գողության 2 դեպք
2012թ. սեպտեմբերի 6-ին և 2015թ. հոկտեմբերի 5-ին հաղորդվել էր անհայտ անձանց կողմից Ստեփանակերտ քաղաքի Նոր Արեշ թաղամասում տեղակայված՝ Հեքիմյան փողոցի թիվ 14ա շենքի N բնակարանի բնակիչ, 1958թ. ծնված Ռ. Ղ-ին պատկանող երկհարկանի շինությունից երկու հատ հարթաշուրթ, «Մակիտա» տեսակի էլեկտրական սղոց, էլեկտրական լապտեր և մոտ 20 լիտր դիզվառելիք և նույն թաղամասում տեղակայված՝ Տերտերյան փողոցի N տան բնակիչ, 1985թ. ծնված Ա. Գ-ին պատկանող շինությունից զոդման սարք, անձրևանոց և 1 հեռադիտակ գաղտնի հափշտակելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունները կատարել է նշված թաղամասի N տան բնակիչ, 1999թ. ծնված Գ. Ս-ն: