ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.12.2019 11:29
Բացահայտվել է հանցագործության դեպքը
Դեկտեմբերի 19-ին հաղորդվել էր անհայտ անձի կողմից Ծոփաձոր գյուղի հիմնական դպրոցի ուսուցչանոցի և գրադարանի երկփեղկ պատուհանների մեկական ապակիները կոտրելու և ուսուցչանոցի պատուհանագոգին դրված պլասմասե էլեկտրական գլոբուսը և պատուհանը ծածկող վարագույրը այրելու մասին ։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված հանցագործությունը դեկտեմբերի 17-ին ժամը 08:00-ի սահմաններում կատարել է նշված դպրոցի պահակ՝ Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1977թ.ծնված Վ. Կ.-ն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: