ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.06.2018 21:21
Բացահայտվել է խանութից կատարված բջջային հեռախոսների գողությունը
Հունիսի 20-ին Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ 1981թ. ծնված Ա.Մ-ն հաղորդել էր ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ անհայտ անձը պատուհանը ջարդելու միջոցով մուտք է գործել Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկներ փողոցի թիվ 122 հասցեում տեղակայված իրեն պատկանող՝ Արթուր Մարդյան ԱՁ խանութ և գաղտնի հափշտակել 25 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ, ՔՎ, ՓՔԲ և Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1998թ. ծնված Ա.Ս-ին և 1998թ. ծնված Ն.Գ-ին: