Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

06.04.2019 11:01

Բացահայտվել է խանութի գողությունը

Ապրիլի 5–ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1948թ.ծնված Է.Մ-ն ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում հաղորդում է տվել առ այն, որ Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում տեղակայված «Պահեստամասերի աշխարհ» ՍՊԸ-ի խանութի դռան կողպեքը հայտնաբերել է ջարդած վիճակում։
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ապրիլի 4-ի ժամը 21:00-ից մինչև ապրիլի 5-ի ժամը 13:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մեխանիկական ներգործության եղանակով ջարդել է նշված ընկերության խանութի պահեստի դռան կողպեքը, որից հետո փորձել է բացել դուռը, սակայն չի հաջողվել, այնուհետև նույն եղանակով բացել է պահեստի պատուհանի մետաղաճաղավանդակը և մուտք գործել պահեստ՝ հետո խանութ ու հափշտակել 3 բլոկ «VIP» տեսակի ծխախոտ և 1 «Կիվի» տեսակի կոշիկի քսուկը:
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները՝ ռազմական ոստիկանության ծառայողների հետ համատեղ պարզել են, որ նշված գողությունը կատարել է ՀՀ ք. Գորիս քաղաքի բնակիչ, 1999թ.ծնված Է. Ս-ն:
Գողոնը մասամբ առգրաված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: