ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.06.2014 12:48
Բացահայտվել է գողության երկու դեպք
2014թ. մայիսի 30-ին հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 21 շենքի N բնակարանի բնակիչ, 1982թ. ծնված Վ. Ս-ին պատկանող «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչից պահեստամասեր գողանալու մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը ս.թ. մարտի սկզբներին կատարել է Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի բնակիչ, 1969թ. ծնված Ա. Հ-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
***
Հունիսի 16-ին հաղորդվել էր Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի բնակիչ, 1936թ. ծնված Ժ. Վ-ի առանձնատնից գողություն կատարելու մասին:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը ս.թ. հունիսի 7-ին, ժամը 10:00-ի սահմաններում, կատարել է համագյուղացի` 1991թ. ծնված Մ. Դ-ն: