ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.09.2020 11:47
Բացահայտվել է գողության դեպքը
2019թ. սեպտեմբերի 20-ին հաղորդվել էր Հադրութ քաղաքի բնակչուհի,1972թ.ծնված Կ. Բ.-ի տան ննջասենյակից վերջինիս պատկանող մեկ հատ ոսկյա մատանին, 64.000 դրամ գումարը, անձնագիրը և բանկային պլաստիկ քարտը անհայտ անձի կողմից գողանալու մասին:
2020թ. սեպտեմբերի 25-ին Հադրութ քաղաքի բնակիչ, 1933թ.ծնված Ա. Բ.-ն ինքնախոստովանական դիմում է ներկայացրել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ իր դստեր՝ Կ. Բ.-ի ննջասենյակից նշված գողությունը կատարել է ինքը:
Գողոնը ոչնչացված է: