ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.11.2015 12:55
Բացահայտվել է գողության դեպքեր
Նոյեմբերի 20-ին ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի ծառայողների կողմից Տերյան փողոցի N տան բնակիչ, 1978թ. ծնված Ա. Ա-ի շուրջ տարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ`
-2014թ. հոկտեմբերին մուտք է գործել Մարտակերտ քաղաքում տեղակայված գեղեցկության սրահ և գողացել օծանելիք,
-ս.թ. սեպտեմբերին երկու անգամ մուտք է գործել Պարույր Սևակի փողոցի N տան բնակիչ, 1967թ. ծնված Լ. Բ-ի տուն և գողացել տարբեր տեսակի կենցաղային իրեր,
-ս.թ. սեպտեմբերի կեսերին պատուհանի փեղկը բացելով` մուտք է գործել Դավիթ Բեկի փողոցի N տան բնակիչ, 1956թ. ծնված Ա. Ս-ի տուն և գողացել մեկ հյութաճզմիչ, մեկ փոշեկուլ և թեյի բաժակներ,
-ս.թ. հոկտեմբերի կեսերին մուտք է գործել Ամիրյան փողոցի N տան բնակիչ, 1981թ. ծնված Դ. Ս-ի տուն և գողացել 1 ոսկյա մատանի, մեկ շիշ կոնյակ, մեկ տուփ շոկոլադ և 3000 դրամ գումար,
-ս.թ. հոկտեմբերին մուտք է գործել 1959թ. ծնված Մ. Ս-ի տուն և գողացել մեկ շիշ կոնյակ, դրամարկղ` 50.000 դրամ գումարով, մեկ տուփ լվացքի փոշի, մեկ տարա պահածո և երկու զույգ գուլպա: