ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.11.2015 17:17
Բացահայտվել է ապօրինի ծառահատման և գողության դեպքեր
Նոյեմբերի 15-ին հաղորդվել էր Քաշաթաղի շրջանի Աղանուս համայնքի վարչական տարածքից անհայտ անձանց կողմից տարբեր տեսակի 6 ծառեր ապօրինի հատելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ծառահատումը կատարել է Աղանուս գյուղի բնակիչ, 1963թ. ծնված Ա. Հ-ն:
****
Օգոստոսի 11-ին հաղորդվել էր Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի 14 հասցեում տեղակայված՝ նույն քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 21 շենքի N բնակարանի բնակիչ, 1956թ. ծնված Է. Գ-ին պատկանող գեղեցկության սրահից և ս.թ. նոյեմբերի 17-ին Տերյան փողոցի N տան բնակչուհի, 1962թ. ծնված Ս. Խ-ի առանձնատնից գողություններ կատարելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունները կատարել է Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի N տան բնակիչ, 1978թ. ծնված Ա. Ա-ն:
Գողոնները մասամբ առգրավված են: