ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.06.2020 13:10
Բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպքը
Հունիսի 18-ին հաղորդվել էր Շոշ համայնքի վարչական տարածքի «Նովեն Աղբյուր» կոչվող տեղամասից անհայտ անձի կողմից 32 ծառերի ապօրինի հատման մասին։
Ստուգմամբ պարզվել է, որ նշված ծառերից 9-ը, 2019թ. աշնանը ապօրինի հատել է Ասկերանի շրջանի բնակիչ, Գ. Ղ.-ն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: