ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.05.2019 12:40
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՄԱՆ ԴԵՊՔԸ
Ս.թ.մայիսի 20-ին հաղորդագրություն էինք տարածել «Արցախանտառ» ՊՈԱԿ Ստեփանակերտի մասնաճյուղի «Տառնավազի» անտառապետության թիվ 6 պահաբաժնի 29 և 30 տեղամասերից, անհայտ անձանց կողմից ապօրինի ծառահատում կատարելու մասին:
ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ 2018թ. նոյեմբեր ամսից մինչև 2019թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում նշված տեղամասից թվով 31 հատ տարբեր տեսակի ծառերից 16 հատը ապօրինի հատել է`Ասկերանի շրջանի բնակիչ,1994թ.ծնված Ն. Ք-ն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: