ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.06.2020 12:16
Բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպքը
Հունիսի 7-ին հաղորդվել էր 2019-2020թթ. ընթացքում «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի Մարտակերտի մասնաճյուղի Մատաղիսի անտառպետության թիվ 6 պահաբաժնի «Ղում քանդածեն կլոխ» կոչվող տեղանքում՝ թիվ 91 հատատեղում և հարակից տարածքում թվով 197 հատ տարբեր տրամագծերի բոխի տեսակի ծառերի ապօրինի հատման վերաբերյալ:
ԱՀ ոստիկանության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ծառերը ապօրինի հատել է Մարտակերտի շրջանի բնակիչ, 1978թ.ծնված Ս. Ս.-ն։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՏՊՀԴՊ բաժինը: