ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.09.2017 17:48
Բացահայտվել են Բերձոր քաղաքում կատարված գողությունները
Սեպտեմբերի 9-ին հաղորդվել էր Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչուհի 1979թ. ծնված Հ.Ս-ին պատկանող խանութ-սրճարանից և նույն քաղաքի բնակիչ 1972թ. ծնված Յ.Ս-ի կողմից վարձակալած անվադողերի նորոգման շինությունից կատարված գողության մասին:
ԼՂՀ ոստիկանության ՔՀՎ, ԱՎԲ Աղավնո և Նոր Խարխափուտի ԱՀԿ և ԼՂՀ ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Քաշաթաղի շրջբաժին բերման են ենթարկվել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ` 1990թ. ծնված Ա. Գ-ն և 1986թ. ծնված Ա. Բ-ն: