ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.02.2016 18:09
Բացահայտվել «Մերսեդես»-ի սրահից կատարված գողությունը
2015թ. նոյեմբերի 6-ին հաղորդվել էր Մարտունի քաղաքի Մայիսի 9 փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 1980թ. ծնված Ն. Բ-ին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի սրահից 80.000 դրամ և 50 ԱՄՆ դոլար գողանալու մասին:
ԼՂՀ ոստիկանության ՔՀՎ, Մարտունու շրջբաժնի և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Ստեփանակերտ քաղաքի Ա. Իսակովի փողոցի թիվ 7 շենքի N բնակարանի բնակիչ, 1981թ. ծնված Ա. Մ-ն: