ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.09.2019 08:55
Բացահայտել են գողության դեպքը
Սեպտեմբերի 10-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ, տարված պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ, 1990թ. ծնված Մ. Ս.-ն և 1978թ. ծնված Մ. Ա.-ն 2019թ. հուլիս ամսում ցանկապատի վրայով անցնելով մուտք են գործել Բերքաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Ա. Հ.-ին պատկանող տարածք և լճից կարթով որսացել 10 հատ «Սազան» տեսակի ձուկ ու նույն տարածքից հափշտակել մեկական շիշ թորած օղի և գինի, խորովածի շշեր, օղի թորելու պղնձյա կաթսա, որը նույն օրը իրացրել են Ստեփանակերտ քաղաքում գունավոր մետաղների ընդունման կետում։
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: