ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.08.2018 15:40
Բանկային քարտից գումար կորզածները հայտնաբերված են
Հուլիսի 14-ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին հաղորդվել էր անհայտ անձի կողմից Մ.Վ-ին պատկանող «Արցախբանկ» ՓԲԸ բանկային քարտից 520.000 դրամ գումար կանխիկացնելու մասին:
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են նույն շրջանի Խաչինտափ գյուղի բնակչուհի՝ 1980թ. ծնված Լ.Դ-ն և Բերձոր քաղաքի բնակիչ՝ 1981թ. ծնված Մ.Թ-ն: