ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.10.2019 12:10
Բահի փայտե պոչով հարվածել է գլխին
Հոկտեմբերի 22-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1961թ. ծնված Լ. Խ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ իրեն ծեծի են ենթարկել:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օր ժամը 17:15-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1988թ. ծնված Ս. Խ.-ն տանը վիճաբանության մեջ է մտել հոր՝ Լ. Խ.-ի հետ և 3 անգամ բահի փայտե պոչով հարվածել նրա գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: