ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.07.2014 17:23
Բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը
Հուլիսի 7-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Տ. Շ-ն («GS» ՍՊԸ տաքսու վարորդ), վարելով իրեն ամրակցված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Իվանյան-Նորագյուղ ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով ինքը և ուղևոր` Խրամորթ գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Ա. Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն: