ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.06.2019 12:37
Բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլետը
Ս.թ.հունիսի 27-ին ժամը 21:40-ի սահմաններում, մայրաքաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 11/1 հասցեում տեղակայված գազալցակայանի դիմացի ճանապարհահատվածում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝1980թ.ծնված Գ. Գ-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և 1992թ.ծնված Ա. Հ-ի վարած «Հայասա» մոտոցիկլետը, ինչի արդյունքում վերջինս և իր ուղևորուհի՝ մայրաքաղաքի բնակչուհի, 2002թ.ծնված Ջ. Գ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախնական տվյալներով պատահարի պատճառ է հանդիսացել երթևեկության կանոնների խախտումը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: