ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.08.2019 14:31
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-ԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ս.թ.օգոստոսի 17-ին հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 95 խախտում, որոնցից 9-ը՝ անսթափ, 7-ը ՝ առանց վարորդական իրավունքի,35–ը՝ արագությունը գերազանցելու, իսկ մնացածը այլ կարգի խախտումներ կատարելու համար:
Տվյալ ժամանակահատվածում արձանագրված ճանապարհային երթևեկության կանոնների 95 խախտումներից 44-ը գրանցվել է մայրաքաղաք Ստեփանակերտում։
Հարգելի վարորդներ, հորդորում ենք խստորեն հետևել երթևեկության կանոններին, ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնության՝ տրանսպորտային միջոցները վարելու ընթացքում: Ճանապարհային ոստիկանությունն անհանդուրժող է լինելու երթևեկության յուրաքանչյուր խախտման և բացառապես բոլորի հանդեպ:
Հիշեք, դա բխում է մեր բոլորի շահերից և կոչված է ապահովել ձեր կյանքն ու առողջությունը: