Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.04.2024 Արխիվ

12.06.2018 17:11

Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հանդիպումը ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ

Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հանդիպումը  ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ

   Սույն թվականի հունիսի 11-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության  գնդապետ  Իգոր Գրիգորյանը ճանաչողական հանդիպում ունեցավ  Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ։

    Նախ¸ երկարամյա ծառայության համար շնորհակալություն հայտնելով ոստիկանության արդեն պաշտոնաթող գնդապետ  Գեորգի Ղարամյանին և անձնակազմին ներկայացնելով ճանապարհային ոստիկանության հաշվառման–քննական բաժնի նորանշանակ պետ¸ ոստիկանության մայոր Դավիթ Սարգսյանին¸ ոստիկանության պետը համոզմունք հայտնեց¸ որ այդ պատասխանատու պաշտոնում նա կարդարացնի իր հանդեպ  ցուցաբերած վստահությունը։

   Այնուհետև¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը անվտանգ երթևեկության ապահովման հայեցակարգում խիստ կարևորելով ճանապարհային ոստիկանության գործունեությունը ամբողջովին  թափանցիկ հարթություն տեղափոխելու հրամայականը¸ պահանջեց լինել անկողմնակալ ու օրենքի տառի և ոգու խստիվ պահպանմամբ  միայն կազմակերպել ծառայությունը։ 

      «Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի ջանքերով էական բարեփոխումների է ենթարկվել ոստիկանությունը¸ այդ թվում ճանապարհային ոստիկանությունը։ Մենք պարտավոր ենք այդ բարեփոխումները հասցնել իր վերջնական հանգրվանին¸ ամրապնդել արդարության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքները¸ բարձրացնել հասարակության իրավագիտակցությունը և պաշտպանել քաղաքացու իրավունքներն ու ազատությունները¸ սա ընդունեք որպես ուղեցույց ու ամեն ծառայողական օր սկսեք դիմացինին հարգելու և նրա օրինական պաշտպանն ու անվտանգության երաշխավորը լինելու առաքելությամբ»¸ նշեց ոստիկանության պետը։