Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.03.2024 Արխիվ

11.05.2018 15:26

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի շնորհավորական ուղերձը՝ ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի շնորհավորական ուղերձը՝  ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

    Հարգելի Վալերի Ռազմիկի.
    Սրտանց շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պատասխանատու պաշտոնին  նշանակվելու կապակցությամբ։
   Պետականության հենասյուների ամրապնդման գործում չափազանց կարևոր է ոստիկանության դերակատարումը, իսկ հասարակության անվտանգությունը, քաղաքացու իրավունքների և ազատությունների ապահովումը այն կարևոր բաղադրիչներն են, որոնց անշեղ իրականացման դեպքում միայն կարող ենք ակնկալել մեր գործունեության ցանկալի արդյունքները։ 
  Համոզված ենք, որ այսուհետ էլ ավելի կամրապնդվի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ոստիկանությունների միջև ձևավորված համագործակցությունը՝ որակական նոր հարթություն տեղափոխելով  հանցավորության դեմ տարվող պայքարը։
  Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում ենք  ուժ ու եռանդ ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, և ոստիկանության հանդեպ  հասարակության վստահությունը  էլ  ավելի  ամրապնդելու  գործում։