Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.04.2024 Արխիվ

30.11.2018 08:38

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանի  շնորհավորական ուղերձը ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

Արցախի Հանրապետության ոստիկանության հարգելի ծառայողներ և վետերաններ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ ոստիկանության օրվա կապակցությամբ:
Ձեզ է վստահված քաղաքացիների անվտանգության և իրավունքների պաշտպանության, երկրում հասարակական կարգի և օրինապահության ամրապնդման կարևորագույն գործառույթը, որը դուք արժանապատվորեն եք իրականացնում։
Արցախի Հանրապետության ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները նպատակ են հետապնդում ապահովել լիարժեք հասարակական անվտանգության մթնոլորտ, ամբողջովին պարզեցնել հասարակությանը մատուցվող ծառայությունները և համակարգի թափանցիկ գործելաոճի շնորհիվ ամրապնդել հասարակություն-ոստիկանություն կապը։
Հարգելի գործընկերներ
Արցախի Հանրապետության ոստիկանությունը այսօր էլ շարունակելով անցյալի լավագույն ավանդույթները՝ ձևավորում է մասնագիտական և բարոյական բարձր արժեհամակարգով օժտված ոստիկան և արդի պահանջներով պայմանավորված ոստիկանություն։
Եվս մեկ անգամ շնորհավորելով Արցախի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր ծառայողներին, վետերաններին, հաշմանդամներին, Արցախյան ազատամարտում և ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված մեր գործընկերների ընտանիքներին, մաղթում եմ անձնական երջանկություն, անսպառ ուժ և նպատակների իրականացում։
Հավատարիմ մնանք մեր կոչմանը և թող Աստված միշտ զորավիգ լինի Արցախ աշխարհին։