Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

01.09.2018 13:58

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ ԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ ԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ  27-ՐԴ  ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

Սիրելի հայրենակիցներ.

Ջերմագին շնորհավորանքներ եմ հղում բոլորին Արցախի Հանրապետության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ։
Արցախի Հանրապետությունը կայացման դժվարին ճանապարհ է անցել։ Բազում զրկանքների և անձնվեր որդիների շնորհիվ հաղթանակելով իրեն պարտադրված պատերազմում մեր ժողովուրդը ապացուցել է հայի անպարտելի ոգին։
Մեր հաղթանակի և կայացման պատմությունը համազգային հպարտություն է՝ մեծ նպատակի հաջող սկզբի նախադրյալ, իսկ պետականության կառուցումը անընդհատ իրականացվող գործընթաց։
Մենք ընտրել ենք ժողովրդավարական և իրավական պետության տեսակը, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է, նրա իրավունքների և ազատությունների անքակտելիությունը։
Արցախի Հանրապետության ոստիկանությունը, իրավապահ մյուս կառույցների հետ մեկտեղ այդ իրավունքների և ազատությունների ապահովման երաշխավորն է։ Մենք մեր առջև դրել ենք հասարակական անվտանգության ապահովման նոր նշաձող և անելու ենք ամեն ինչ այն հաղթահարելու համար։ Դրա հետ մեկտեղ, մենք առաջին հերթին հայրենիքի զինվորներ ենք և պատրաստ ենք լծվելու Արցախի պաշտպանության վեհ գործին։
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս անկախության տոնը, Արցախ աշխարհին մաղթում եմ հաղթանակներ, ազգիս՝ անկոտրում կամք և համազգային ոգևորություն։ Մենք ոչ թե արժանացել այլ նվաճել ենք այդ ոգևորության իրավունքը։
Հավերժ փառք այդ ոգևորությունը մեզ պարգևած, բայցև չվերապրած մեր եղբայրներին։
Թող Աստծո Աջի հովանու ներքո կարողանանք հասնել մեր բաղձալի նպատակին։