ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Արոտավայրից գողացել է 6 գլուխ մանր եղջերավոր անասուններ
Նոյեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնից նյութեր են ստացվել ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ ՀՀ Սիսիան քաղաքի բնակիչ` 1986թ. ծնված Ս.Ս-ն, 2016թ. դեկտեմբերի 1-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքի տարածքի արոտավայրից գաղտնի հափշտակել է նույն քաղաքի բնակիչ 1975թ. ծնված Է.Ա-ին պատկանող 6 գլուխ մանր եղջերավոր անասունները: