ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.02.2018 17:34
Արհեստավորն փոխել է թափքի նույնականացման համարը
Փետրվարի 12-ին ԱՀ ոստիկանության և քրեական հետախուզության վարչության ծառայողների կողմից տարված օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 2016թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Մարտունու շրջանի Քերթ գյուղի բնակիչ` 1982թ. ծնված Վ.Ա-ն նախնական համաձայնության գալով արհեստավոր Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1985թ. ծնված Վ.Ծ-ի հետ, Մարտունի քաղաքի բնակիչ` 1987թ. ծնված Ա.Գ-ին պատկանող «ՎԱԶ-21102» ավտոմեքենայի գործարանային արտադրության նույնականացման համարները փոխարինել են մեկ այլ նույն մոդելի ավտոմեքենայի նույնականացման համարի հետ և ձեռք բերել հերթական համարանիշ: