ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.07.2017 14:56
Ավտովթար Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին
Հուլիսի 4-ին ժամը 16:15-ի սահմաններում Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչ 1989թ. ծնված Ն. Ա-ն, վարելով «ՕՊԵԼ-ՎԵՔՏՐԱ» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին, ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ 1968թ. ծնված Վ. Բ-ի վարած «ՄԱԶ» ավտոմեքենայի հետ բախումը կանխելու նպատակով դուրս է եկել ճանապարհի ձախ հատված և հարվածել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով նրա ուղևորուհի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակչուհի 1991թ. ծնված Մ.Բ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: