ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.11.2014 16:28
Ավտոմեքենաների թափքում հայտնաբերվել է ապօրինի հատած վառելափայտ
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի քրեական հետախուզության ծառայողները ստացված տվյալների ստուգման արդյունքում Մոշաթաղ գյուղի ավտոճանապարհին կանգնեցրել են Միրիկ գյուղի բնակիչ, 1977թ. ծնված Կ. Ե-ին պատկանող «ԳԱԶ-53» և Մոշաթաղ գյուղի բնակիչ, 1979թ. ծնված Գ. Գ-ին պատկանող «ԳԱԶ-66» ավտոմեքենաները, որոնց թափքում զննությամբ հայտնաբերվել է համապատասխանաբար 8մ3 և 7մ3 ապօրինի հատած ուռենի տեսակի վառելափայտ:
Կ. Ե-ն և Գ. Գ-ն բերման են ենթարկվել ոստիկանության շրջբաժին: