ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.07.2014 15:55
Ավտոմեքենաների բախումից ուղևորուհին մահացել է
Հուլիսի 17-ին, ժամը 17:50-ի սահմաններում, Կարմիր Շուկա-Ջիվանի ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտունու շրջանի Ջիվանի գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Գ. Մ-ի վարած «ՎԱԶ-21102» մակնիշի և Քերթ գյուղի բնակիչ, 1990թ. ծնված Ս. Պ-ի վարած «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-21102» ավտոմեքենայի վարորդը և Ջիվանի գյուղի բնակչուհի, 1955թ. ծնված Ա. Մ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն, իսկ ուղևորուհի` 1954թ. ծնված Անուշ Միրզոյանը Կարմիր Շուկայի բուժամբուլատորիա տեղափոխելու ճանապարհին մահացել է: