ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.12.2019 10:24
Ավտոմեքենաները բախվել են իրար
Նոյեմբերի 29-ին ժամը 22:50-ի սահմաններում մայրաքաղաքի Վ. Սարգսյան փողոցի 13 հասցեի դիմացի ճանապարհահատվածում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, Ս. Գ.-ի վարած «Հյունդայի Սոնատա» մակնիշի և Շուշի քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Պ. Օ.-ի վարած «Միցուբիշի Մոնտեռո» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Հյունդայի Սոնատա» ավտոմեքենայի ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,2001թ. ծնված Գ. Յ.-ն ստացած մարմնական վնասվածքներով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: