ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.07.2014 17:57
Ավտոմեքենաները բախվել են իրար. կան վիրավորներ
Հուլիսի 13-ին, ժամը 02:45-ի սահմաններում, Մարտունու շրջանի Գիշի գյուղի մոտակայքում իրար են բախվել Եմիշճան գյուղի բնակիչ, 1979թ. ծնված Ս. Բ-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի և Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասի 5-րդ փակուղու N տան բնակիչ, 1984թ. ծնված Ա. Ա-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ս. Բ-ն, Ա. Ա-ն և վերջինիս ուղևորներ` Մարտունի քաղաքի Օզանյան փողոցի N տան բնակիչներ, 1967թ. ծնված Ֆ. Ա-ն և 1994թ. ծնված Գ. Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով դիմել են շրջբուժմիավորում: