ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.09.2020 14:20
Ավտոմեքենան վնասել են
Սեպտեմբերի 19-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1986թ.ծնված Ն. Ս.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին մասին, որ իրեն պատկանող «Օպել Աստրա ջի» մակնիշի ավտոմեքենան վնասել են:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում Կուսապատ գյուղում վիճաբանություն է առաջացել Մարտակերտի շրջանի բնակիչներ՝ Ն. Ս.-ի և վերջինիս աներոջ՝ 1951թ.ծնված Վ. Մ.-ի միջև, որից հետո Վ. Մ.-ն տան բակից վերցնելով երկաթե ձողը հարվածելով ջարդել է նշված ավտոմեքենայի դիմապակին, աջ կողային հայելին ու վնասել է շարժիչի ծածկոցը:
Վ. Մ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի
շրջանային բաժինը: