ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2020 14:00
Ավտոմեքենան կողաշրջվել է
Դեկտեմբերի 31-ին ժամը 14:10-ի սահմաններում Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2001թ. ծնված Հ. Ս.-ն վարելով «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջել, ինչի հետևանքով ուղևոր՝մայրաքաղաքի բնակիչ, 2002թ. ծնված Մ.Գ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում։
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի՝ավտոմեքենան բարձր արագությամբ վարելը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: