ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2020 14:56
Ավտոմեքենան ընկել է ձորը
Հունվարի 5-ին ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 2000թ.ծնված Տ. Դ.-ն վարելով «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան, նախնական տվյալներով, սահմանված արագությունը գերազանցելու պատճառով Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով վերջինս և ուղևոր՝ ՀՀ Արմավիրի մարզի բնակիչ, 2000թ.ծնված Փ. Ա.-ն ստացած տարբեր մարմնական վնասվածքներով նույն օրը ժամը 21:40-ին տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: