ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.10.2019 13:58
Ավտոմեքենան ընկել է ձորակը
Հոկտեմբերի 22-ին ժամը 23:30-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1984թ. ծնված Է. Զ.-ն վարելով «ՈՒԱԶ-3962» մակնիշի ավտոմեքենան Վակունիս-Խաչինտափ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին ճանապարհը բարձրանալու ժամանակ շարժիչի խափանման պատճառով մոտ 100 մետր հետընթաց ընթանալով ընկել է ձորակը, ինչի հետևանքով ուղևոր՝ Քաշաթաղի շրջանի բնակչուհի,1979թ. ծնված Ս. Գ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերձորի շրջանային բուժմիավորում։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: