ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.11.2019 11:15
Ավտոմեքենան բախվել է պատին
Նոյեմբերի 1-ին ժամը 16:40-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1998թ.ծնված Վ. Ս.-ն վարելով «Օպել» մակնիշի ավտոմեքենան, մայրաքաղաքի Գ. Լուսավորիչ և Մարտունի փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել Մարտունի փողոցում տեղակայված «Դեղատան» պատին, ինչի արդյունքում վերջինիս ուղևոր՝ Հադրութի շրջանի բնակիչ, 2001թ.ծնված Վ. Ա.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: