ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.01.2020 15:06
Ավտոմեքենան բախվել է ծառին
Հունվարի 18-ին ժամը 13։20-ի սահմաններում մայրաքաղաքի Թումանյան փողոցի 133 շինության դիմացի ճանապարհահատվածում Ասկերանի շրջանի բնակիչ,2000թ.ծնված Դ. Դ.-ն վարելով «NISSAN TIIDA» մակնիշի ավտոմեքենան, նախնական տվյալներով սահմանված արագությունը գերազանցելու պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, կողաշջվել և բախվել ծառին, ինչի հետևանքով ուղևոր՝ Մարտունու շրջանի բնակիչ,1999թ.ծնված Ն. Ս.-ն աջ ձեռքի հոդի սալջարդ, կապանների ձգում, ծնկների քերծվածքներով, նույն օրը ժամը 13:50-ին դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։